HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուգանքները չեն նվազի. կառավարությունը մերժեց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը

Կառավարության նիստում այսօր քննարկվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման պարագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի, և սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը:

Կառավարությունը բացասական եզրակություն է տվել ներկայացված օրենսդրական նախաձեռնության` հիմնավորմամբ, որ նախագծի ընդունման դեպքում վարորդների համար կստեղծվեն պատասխանատվության տարբեր պայմաններ՝ կախված գույքային վիճակից:

Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության պահանջից, քանի որ բոլորը պետք է ստանան օրենքով սահմանված իրավունքների ու ազատությունների միևնույն ծավալը, ունենան այդ իրավունքների ու ազատությունների իրացման նույն հնարավորությունները, դրանց պաշտպանության և խախտման դեպքում դրանց վերականգնման նույն միջոցները, ինչպես նաև հավասար իրավական պարտականություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter