HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի երեխաների վիճակը բավարար է

ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ տեղեկատվություն էր ստացել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի  Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխայի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվելու մասին: Ըստ նախարարության հաղորդագրության` իրականացվել են համաճարակաբանական հեազոտություն և բակային համայցեր: Արդյունքում ևս 2 երեխա հոսպիտալացվել են։ Հնարավոր է, որ նրանք այսօր դուրս կգրվեն։ Բոլորի վիճակը բավարար է։ Միաժամանակ հայտնաբերվել է  աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

Դպրոցում կատարվել են նմուշառում բոլոր կոնտակտավոր երեխաներից, սննդի կառուցահատվածից, խմելու ջրից: Կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։




Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter