HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչախմբի համար հիմա ստեղծվել է անկայուն վիճակ, ինչի համար նա անցել է սահմանդրական փոփոխություններ անցկացնելու. Գարեգին Չուքասզյան

Լիլիթ Թադևոսյան
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանն այսօր, «Չեք անցկցնի» նախաձեռնության համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ իրենք առաջին օրվանից ողջունել են այդ նախաձեռնության գործունեությունը և «այո» են ասել այն հայտարությանը, որն իրենց հետ համաձայնեցվել է:
Նա նշեց, որ երկու օր առաջ իրենք հինգ ուժերի հետ քննարկում են անցկացրել, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել քննարկվող հարցերի շուրջ:
«Նախ, իրավիճակի հետ մենք համաձայնեցիք, որ գործող կառավարման համակարգը իրենից ներակայացնում է հակասահմանադրական կուսակցական բռնապետություն, որի պայմաններում խոսել այս կամ այն կառավարման ձևի մասին՝ բովանդակազուրկ է: Եթե մեր երկրում գործում է բռնապետություն, որ թույլ չի տալիս նման հավաք անցկացնելու համար և հյուրանոց չի հատկացնում, ուր մնաց իշխանափոխությունը, այս պարագայում մենք պետք է որդեգրենք այլ մոտեցում»,- ասաց Գարեգին Չուքասզյանը:
Նրա խոսքով` իշխանափոխության փորձեր արվել են, բայց հիմա հարցն այն է, թե ինչպես են ոտքի կանգնեցնելու ժողովրդին: Նա նշեց, որ եթե նայենք այսօրվա իշխանության վիճակը ու համեմատենք 2008-ի ու մյուս տարիների հետ, ապա այսօր շատ ավելի անակյուն վիճակ է ստեղծվել վարչախմբի վերարտադրման համար,  ինչն էլ ստիպել է ռեժիմին անցնել սահմանադրական փոփոխությունների, և միակ վտանգը, որ փորձում են չեզոքացնել, նախագահական նոր ընտրությունների ժամանակ ժողովրդի ընզվզումն է:

Մեկնաբանություններ (2)

Վահրամ
Այս Չուքասզեանը որ խօսի ասածը անհասկանալի է: Մի կողմից ասում է որ «իշխանափոխութիւնը» անկարելի է, միւս կողմից ասում է պէտք է ժողովրդին «ոտքի կանգնեցնել».....Հանուն ինչի՞,եթէ ոչ իշխանափոխութեան: Յետոյ պնդում է որ այսօրուայ վարչակարքի վիճակը աւելի անկայուն է քան երբէք....նոյնիսկ քան 2008- ին: Իրօ՞ք: Խնդրում եմ մի հատ թող համառօտ բացատրի թէ ինչու՞ այդպէս է հաւատում:
Վաչե
Հարգարժան Վահրամ, Չուքասզյանին հասկանալու համար պետք է որոշակի պատկերացում ունենալ ՀՀ տիրող սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի մասին ։ Բացի դրանից էական տեղաշարժեր են կատարվել գլոբալ և տարածաշրջանային քաղաքական թատերաբեմերում, կապված ուկրանական և մերձավոր արևելյան հայտնի իրադարձությւնների հետ; Այնպես-որ եթե ցանկանում եք հասկանալ Չուքասզյանին ապա մի քիչ խորացրեք վերը նշված անց ու դարձի իմացությւնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter