HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսին

Ինչպես հայտնում է «Ժառանգություն» կուսակցությունը, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ավարտեց քառօրյա իր այցը Լիբանան՝ Մեծն Տան Կիլիկիո նստավայրում առանձին ընդունելություն ունենալով Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Արամ Ա կաթողիկոսի հետ:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ վեհափառը քննարկեցին Հայրենիքի ու հայ ազգի առջեւ ծառացած արդի մարտահրավերներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանել էր Լիբանան՝ մասնակցելու Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակի եւ թուրքական ջարդերից մազապուրծ փրկված մուսալեռցիների ու նրանց շառավիղների կողմից հիմնված Այնջար քաղաքի 75-ամյակի տոնակատարություններին:

Նա հնարավորություն ունեցավ այնտեղ հանդիպելու համայնքի ղեկավարներին ու հպարտ շնորհավորանքի իր ուղերձը հղելու աշխարհի բոլոր ծագերից հավաքված ուխտավորներին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter