HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության հայ և շվեդ նախարարները քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիա կատարած երկօրյա այցի շրջանակում  հանդիպումներ է  ունեցել ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Շվեդիայի առողջապահության նախարարի հրավերով այցի նպատակն է քննարկել երկկողմ համագործակցության  լայն hնարավորությունները:

Հայ մասնագետներն այցելել են Ուպսալայի համալսարանական հիվանդանոց, ինչպես նաև «Սկանդիոն» պրոտոնային թերապիայի կլինիկա:  Սկանդինավյան երկրներում  առաջինն ու միակ ճառագայթային բուժման այլընտրանքային տարբերակ հանդիսացող կլինիկան  գործունեության ընթացքում լուրջ ձեռքբերումներ է արձանագրել քաղցկեղի բուժման գործում:

Միաժամանակ  կայացել է  այց Ուպսալայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, ինչպես նաև հանդիպում Հայաստանի հետ համագործակցության գործում հետաքրքրված կազմակերպությունների (Ericcson, Elekta) հետ, որոնք էլեկտրոնային առողջապահության ոլորտի առաջատարներն են:

Նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում նույնպես քայլեր են իրականացվում առողջապահության  ոլորտում միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ: Այս ոլորտում արդեն զգալի աշխատանքներ են իրականացվել: Շվեդիայում էլեկտրոնային առողջապահության բնագավառում աշխատող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները հնարավորություն կտան ուսումնասիրել շվեդական հարուստ փորձը և այն հաջողությամբ կիրառել մեր երկրում:

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայ համայնքի, տեղի հայ բժիշկների հետ, որոնք պատրաստակամություն  են հայտնել մասանագիտական գիտելիքներով և կարողություններով աջակցել Հայաստանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter