HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տեղերը քանդել են, ես մնացել եմ»

Անի Գևորգյան

62-ամյա Ժորա Հովհաննիսյանը տարիներ շարունակ Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոցի հատման մասում կայանած իր մեքենայում ժամագործությամբ է զբաղվում: Նա պատմում է, որ մինչ այդ նույն աշխատանքը կատարել է Երեւանի տարբեր տոնավաճառներում, հին կառույցներում եւ շենքերում, որոնք այսօր արդեն չկան: Հովհաննիսյանը ժամագործությամբ զբաղվում է արդեն 40 տարի:

Ժորա Հովհաննիսյան.«22 տարեկան ուսանող էի, երբ սկսեցի ժամեր վերանորոգել»:

Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի հատման մասում Հովհաննիսյանը աշխատում է վերջին 8 տարիների ընթացքում:

«Ինձ դուր է գալիս աշխատել ժամացույցի փոքր մասնիկների հետ»,- ասում է նա:

Ժորա Հովհաննիսյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է:

Ժամանակին նա նույնիսկ դասավանդել է, սակայն դա երկար չի տեւել:

«Կյանքիս ընթացքում ամեն ինչ էլ արել եմ, ամեն ինչ էլ աշխատել եմ՝ եւ մասնագիտությամբ, եւ գործարանում եմ աշխատել, բայց դա անցյալում է»:

«Բոլոր գործերը կորցրի, մնաց ժամագործությունը»:

Հովհաննիսյանի մեքենան կայանած է կարմիր գծանշաններով վճարովի ավտոկայանատեղում:

Նա պատմում է, որ այդ տեղի համար ամսական 2000 դրամ է վճարում:

«Աշխատած գումարով յոլա գնում եմ»,- ասում է նա:

Ժորա Հովհաննիսյան .«Ժամագործությամբ տարբեր տեղերում աշխատել եմ, բայց էդ շենքերը հիմա չկան: Տեղերը քանդել են, ես մնացել եմ»:

Մեկնաբանություններ (2)

rev
Udachi!
Herand Der Sarkissian
Interesting article, great photography.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter