HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանը կհանդիպի Մամեդյարովին

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։

Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter