HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ կիրառվել է 122 մմ Դ-30 հաուբից հրանոթ. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /16 արկ/, 82 /28 արկ/, և 120մմ /2 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /1 արկ/ և ՀԱՆ-17 /30 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 /12 արկ/ տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաև կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ:


ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

գլխավոր լուսանկարը՝ commons.wikipedia.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter