HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը շուրջ 1,8 մլրդ դրամ է հատկացրել՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար

Գործադիրի որոշմամբ դեկտեմբերի 6-ին՝ կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,576,209.5 հազ.դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 210,550.4 հազ. դրամ: 

Կառավարությունը սահմանել է ՀՀ զինված ուժերում ըստ կատեգորիաների հոգևոր ծառայություն իրականացնող Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կենսաապահովման ծախսերի չափերը և բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրման կարգը: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Մայր Աթոռի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 1997 թ.-ից Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորները մշտական հիմունքներով հոգևոր ծառայություն են իրականցնում ՀՀ զինված ուժերի զորամասերում, սակայն վերջիններս դրա համար որևէ վարձատրություն չեն ստանում` համապատասխան հաստիքների բացակայության պատճառով: 

Շաքարային դիաբետ հիվանդությամբ տառապող երեխաներին արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշելու համար նախատեսված թեստ-երիզներով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նշված թեստ-երիզները նախատեսվում է տրամադրել շուրջ 450 շաքարային դիաբետով տառապող երեխաներին՝ հիվանդության բարդություններից խուսափելու, ինքնահսկման և հսկման պատշաճ մակարդակի կազմակերպման և ինսուլին դեղի նշանակման ժամանակ միավորների ճշգրիտ հաշվարկում կատարելու համար: 

Կառավարության որոշմամբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրյա շրջանավարտները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Համաժողովը կկայանա հոկտեմբերի 22-24-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter