HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Մնացականյանն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարին

Հոկտեմբերի 20-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին:

«ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարը շնորհակալություն է հայտնել բանակի հրամանատարին ընդունելության համար և նշել, որ չնայած սա իր առաջին այցն է Արցախ և այն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրում, նա տեղյակ է պաշտպանության բանակի ու ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի գերազանց աշխատանքի ու համագործակցության մասին և ներկայացրել  Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին:

ԼՂՀ ռազմական գերատեսչության ղեկավարը ողջունել է հյուրերին և շնորհավորելով ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ և կկառուցվի փոխըմբռնման մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անելիքների և համագործակցության հեռանկարների շուրջ»,- գրում է ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter