HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օծվել է Շվեդիայի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին

Հոկտեմբերի 24-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Շվեդիայի Սոդերթելիե քաղաքում հանդիսապետեց Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը: 

Եկեղեցու վերակառուցումը, որն իրականացվել է համայնքի հավատացյալների հանգանակությամբ և բարերար հայորդիների նվիրատվությամբ, սկսվել էր 2014 թվականից: 

Արարողությանը մասնակցում էին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, Սկանդինավիահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Սոդերթելիեի հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նորայր քահանա Գանջումյանը և Դանիայի ու Նորվեգիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը: 

Եկեղեցու մուտքի մոտ աղ ու հացի ավանդական արարողությունից հետո, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, լուսարարապետ Սրբազանը, օրհնելով հավատացյալներին, եկեղեցական թափորով մուտք գործեց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը: 

Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Հովնան եպիսկոպոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի և եկեղեցու սյուների օծումը: 
Այնուհետև վերակառուցված եկեղեցին կոչվեց Ս. Մարիամ Աստվածածին անունով:

Արարողության ավարտին Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը Սոդերթելիեի վերանորոգված եկեղեցու օծման առիթով շնորհավորեցին հավատավոր ուխտավոր հայորդիներին:

Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի Թագավորության ռիկստագի (խորհրդարանի) փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքի անդամներ և ուխտավորներ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter