HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրտամկանի սուր ինֆարկտից մահվան դեպքերը նվազել են 316-ով

2015թ. հունվարի 1-ից մեկնարկել էր սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր մինչ այդ ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հայաստանում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում և ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Նախարարության վիճակագրական տվյալները վկայում են, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի արդյունքները դրական են։  

2014թ. հունվար-հուլիս ամիսներին արձանագրվել է սրտի իշեմիկ հիվանդությունների և սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահվան 7349դեպք, իսկ 2015թ. նույն ժամանահատվածում՝ 6928։ Մահվան դեպքերի քանակը նվազել է 421-ով: Սրտի իշեմիկ հիվանդություններից, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից 2014թ. հունվարի 1-ից հունիսի 30-ը մահվան  դեպքերը կազմել են 4740, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում` 4424 կամ նվազել է 316 դեպքով:

Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական 10 կազմակերպությունում  («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», Գյումրի,  Գորիսի բժշկական կենտրոններ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց,  «Արմենիա»  հանրապետական բժշկական կենտրոն, «Արամյանց բժշկական կենտրոն», «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն» և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ») բժշկական օգնության և սպասարկման որակը և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում ։  

Մեկնաբանություններ (1)

Սաքո
փաստորեն Հայաստանից գնացողներն են պակասել...իսկ ծրագիրը արդյունք չի տվել, ով է հավատում այդ ծրագրին, միեւ նույն է գումար վճարվում է, նունիսկ օգտագործված ստենդներ են դնում, անգամ կան դեպքեր երբ չեն էլ դնում, Թաիրովցի Սուրիկի դեպքը հիշեցի արմենակյանի վրա գտնվող հիվանդանոցում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter