HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ներկայացված է Լոնդոնի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին

2015 թ. նոյեմբերի 2-5-ը Հայաստանի զարգացման հիմնադրամը զբոսաշրջային 6 ընկերությունների հետ համատեղ Լոնդոնում ներկայացնում է հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունը «World Travel Market 2015» ամենամյա միջազգային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ոլորտի ավելի քան 50 հազար մասնագետներ: Ցուցահանդեսը հաջորդում է Մեծ Բրիտանիայի զբոսաշրջային թեմաներով գրող լրագրողների ընկերակցության ընթրիք-մրցանակաբաշխությանը, որն այս տարի ուղեկցվել է հայկական գինու, մշակույթի, խոհանոցի և զբոսաշրջային գրավչության շնորհանդեսով: 

Հայկական զբոսաշրջային ընկերությունները մասնագիտացված հանրությանը ներկայացնում են Հայաստանի և Արցախի պատմամշակութային ու քրիստոնեական ժառանգությունը, զբոսաշրջային փաթեթները, այցելուներին տրամադրում են գովազդային նյութեր, քարտեզներ:

«Մեր մասնակցությունն այս հեղինակավոր ցուցահանդեսին՝ նպատակ ունի խթանելու հայկական երկու պետություններ այցելող զբոսաշրջիկների թվի աճը, նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերին: Մենք կարևորում և աջակցում ենք նման ծրագրերի իրականացումը նաև Արցախի զբոսաշրջային հմայքը հավուր պատշաճի միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից, իսկ հաշվի առնելով Լոնդոնում հայկական թեմայի շնորհանդեսի հաջողությունը` առաջիկա տարիներին կարող ենք ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ակնկալել Հայաստանում և Արցախում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Լուսանկարը` wtmlondon.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter