HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի դեպքի վայր

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և  Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնյաներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ այսօր երեկոյան իր գլխավորած պատվիրակությունը կմեկնի դեպքի վայր՝ ռուս գործընկերների հետ տեղում համակարգելու աշխատանքները:

Մինչ այդ, պատասխանատու բոլոր գերատեսչությունների ղեկավարները, ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության, անմիջական կապի մեջ են ՌԴ համապատասխան գերատեսչությունների պաշտոնակիցների հետ՝ նրանցից ստանալով տեղեկատվություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter