HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։

ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կարեն Միրզոյանը կարևորել է նման հանդիպումները Արցախի և Եվրամիության միջև շփումները շարունակելու առումով։ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացները, մասնավորապես, անդրադարձ կատարել 2015 թ. կայացած խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը հանրային կյանքի կազմակերպման ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորման տեսանկյունից։

Կարեն Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Արցախ-ԵՄ համագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման և ամրապնդման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլին։ Այս կապակցությամբ երկուստեք ընդգծվել է իրավիճակն ապակայունացնելու փորձերը բացառելու և խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու  անհրաժեշտությունը։  ԼՂՀ ԱԳՆ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter