HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր վարկ` 300 մլն ԱՄՆ դոլարի չափով

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:

Համաձայանգրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 300 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Այն կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1տոկոս, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է:

Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումը: Ծրագրի գլխավոր ուղղություններն են՝ էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, բիզնեսի վարման պայմանների բարելավում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter