HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիզնես ինովացիոն ֆորում 2015. հարթակ, որտեղ կհամադրվի միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը

Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը՝ Դիլիջան քաղաքի «Դիլիջան»առողջարանային համալիրում և կանցկացվի «Հայաստան 20.18-2018թ.՝Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ֆորումի գլխավոր հովանավոր՝ BetConstruct ընկերության տնօրենի տեղակալ Հարություն Համբարձումյանը

Ինչպես տեղեկացնում է ԻՏՁՄ-ն, երկօրյա ինովացիոն ֆորումի ժամանակ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կլինեն գործնական քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ 2018թ. Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն ԿարենՎարդանյանը նշեց. «Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակներում մենք փորձում ենք մեկտեղել միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը: Բացի այդ, նպատակ ունենք նաևհամահունչ դարձնել բիզնեսի ու պետական մարմինների քայլերը հայաստանյան ինովացիոն ոլորտում»:

Բիզնես ինովացիոնֆորումի գլխավոր հովանավոր՝ BetConstruct ընկերության տնօրենի տեղակալ Հարություն Համբարձումյանն ասաց. «Արդեն երկրորդ տարին է BetConstruct ընկերությունը հովանավորում է այս ֆորումը, և դա պատահական չէ։ Այս տարի մեր ընկերությունը խաղային ինդուստրիայի ոլորտի միջազգային ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվելէ «Տարվա Ինովատոր»։ Ինովացիան մեր հաջողության գրավականն է և, համոզված եմ, այն կենսական նշանակություն ունի Հայաստանի և հայկական ընկերությունների զարգացման համար»:

Երկօրյա ինովացիոն ֆորումի հիմնական խոսնակները կլինեն տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում  Իսրայելի առաջատար ձեռնարկատերերիցմեկը՝Ելենա Դոնեթսը:  Ե. Դոնեթսը նաև Իսրայելի StartAU համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:

Այս տարի ինովացիոն ֆորումի թեմատիկ ուղղություններն են՝

  • ինովացիոն էկոհամակարգեր
  • ինովացիա և կրթություն
  • ինովացիա և ձեռներեցություն։ 

Կ. Վարդանյանը նաև հավելեց, որ միության միջոցառումները ուղղված են նրան, որպեսզի  Հայաստանը ճանաչելի դառնա միջազգային շուկայում: ԻՏՁՄ իր առջև դրված նպատակներին հասնելու համար բացի ինովացիոն ֆորումից ձեռնարկում է մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապեսՀՀ դպրոցներում ինժեներական և ռոբոտաշինական խմբկաների ներդրումը, «Ինչու՞ Հայաստան» կոնցեպտի կիրառումը և այլն: Հայաստանը ինժեներական լուծումների հսկայական ներուժ ունի, որը համապատասխան կերպով չի ներկայացվում շուկայում:  Միջազգային գործարար շփումների ժամանակ հաճախ հնչող այն հարցին, թե ինչու՞ պետք է համագործակցել հատկապես հայկական ընկերությունների հետ, ԻՏՁՄ-ն հստակ պատասխանում է, որովհետև Հայաստանը կարող է տրամադրել  անակնկալ ինժեներական լուծումներ, որոնք աչքի են ընկնում որակով, կրեատիվությամբ և ճկունությանբ:

Ինովացիոնֆորումնավանդաբար անցկացվում է Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների առաջատարների մասնակցությամբ։ Ֆորումին կմասնակցենհայաստանյան և արտերկրյա տեխնոլոգիական, կրթական և ինովացիոն այլ ոլորտների շուրջ 200 մասնակիցներ, ՀՀ կառավարության և միջազգայինկազմակերպություններիներկայացուցիչներ:

3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝  ՀՀվարչապետիբարձրհովանուներքո և մասնակցությամբ:Ֆորումի գլխավոր հովանավորն է BetConstructընկերությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter