HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Տուլայի վթարից տուժած ևս մեկ քաղաքացի

Նոյեմբերի 7-ին, ժամը 11.36-ին Տուլայի ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ուզլովայա ԲԿ-ում գտնվող 1947 թ. ծնված Հռիփսիմե Սերիկոնյանը, ով գտնվում էր վերակենդանացման բաժնում (վիճակը՝ ծայրահեղ ծանր, ախտորոշումը՝ գանգուղեղային վնասվածք), տեղական ժամանակով ժամը 10.30-ի սահմաններում մահացել է:

Այս մասին հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: 

Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 3-ին, Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում: Ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: Ըստ նախարարության` վթարի հանգամանքները դեռևս չեն բացահայտվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter