HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուլայի վթարից տուժածներին 1 մլն դրամի սահմաններում փոխհատուցում կտրվի

Լիլիթ Թադևոսյան

Այս պահին Տուլայի վթարից տուժած 11 հիվանդ դեռևս մնում է Ռուսաստանում,  որոնցից մեկի վիճակը շատ ծանր է: Եվս մեկ քաղաքացու դի այսօր Ռուսասատանից տեղափոխվել է Հայաստան: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Խոսելով պատասխանատվության մասին՝ նախարարն ասաց, որ քննության վերջում կպարզվի, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրելու: Միայն մեկ բան նախարարը հստակ ասաց, որ պետությունն այս վթարի նկատմամբ միայն մարդկային պատասխանատվություն ունի:    

«Այսինքն՝ մենք որպես պետություն մեր համաքաղաքացիներին պետք է օգնենք, դժվար պահերին լինենք նրանց կողքին, իսկ պատասխանատվություն որպես այդպիսին քննությունից հետո պարզ կլինի: Բայց, համենայնդեպս, դա պետությունը չի»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

Խոսելով նաև վթարից տուժած քաղաքացիների փոխհատուցման մասին՝ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ ինքը կարող է մոտավոր թվեր ասել:

«Ես այսօր նիստ եմ հրավիրել, և նիստը վերջնական որոշոմ կկայացնի: Երևի թե մահացածների ընտանիքներին միլիոն դրամից ավել կտանք, կոնկրետ թիվը հանձնաժողովի նիստից հետո կհայտնեմ ձեզ, իսկ տուժածներին մինչև մեկ միլիոն դրամ: Բացի դա, բոլոր ծախսերը՝ տեղափոխման, արարողության և այլ տարբեր բաներ, կառավարությունը նույնպես վերցրել է իր վրա, և այդ ծախսերը մենք հոգում ենք»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

Ի հավելումն՝ նախարարն ասաց, որ այս օրերին տուժածներին շատ մեծ աջակցություն են ցուցաբերում Տուլայի մեր հայրենակիցները: Նա տեղեկացրեց, որ վթարի օրվանից սկսած երեք օր Տուլայի կենտրոնում գտնվող երկու հյուրանոցներ, որոնք պատկանում են մեր հայրենակիցներին, հայերի համար աշխատել են անվճար: Բացի դրանից, Տուլայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք որևէ բարեկամական կապ չեն ունեցել վթարից տուժած քաղաքացիների հետ, անկախ իրենց սոցիալական ու ֆինանսական կարողություններից, անգամ 24 ժամով մնացել են հիվանդանոցում և իրենց աջակցությունն են ցուցաբերել տուժածներին:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter