HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Բեգլարյանը՝ Վարդան Այվազյանին. «Պարոն Այվազյան, ինչո՞ւ եք վրդովված»

Լիլիթ Թադևոսյան

Այսօր, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը, տրանսպորտի և կապի ոլորտի եկամուտներն ու ծախսերը ներկայացնելուց հետո  նախարար Գագիկ Բեգլարյանին հարց ուղղեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ճշտելու, թե ինչո՞ւ է դեպի Բաթումի երկաթգծային ուղևորափոխադրման տոմսերի արժեքը թանկացել. «Հարց տվեցի, չլսեցիք, նորից կրկնեմ: Եթե կուզեք՝ թող ֆինանսների առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատասխանի»,- ասաց Այվազյանը:

Ի պատասխան՝ Գագիկ Բեգլարյանն ասաց. «Պետք չէ, ես ինքս կպատասանեմ: Պարոն Այվազյան, ինչո՞ւ եք վրդովված»:

Գագիկ Բեգլարյանն ասաց, որ իրականում, ըստ նախնական պայմանավորվածության և կոնցեսիոն պայմանագրի, ֆիքսվել է, որ եթե ուղևորափոխադրումներից որոշակի գումար չեն ապահովում, ապա Հայաստանի Հանրապետության կողմից դա պետք է ապահովվի:

«Ես չգիտեմ այդ ժամանակ դուք՝ պարոն Այվազյան, պատգամավոր եղել եք, թե ոչ, բայց մենք օրենքի տառով, ըստ պայմանագրի վճարումները կատարում ենք: Եթե պայմանագրում կան սխալներ, դուք լավ ասացիք պարոն Այվազյան, մենք լավ միջամտում ենք, որ գները չբարձրացնեն ոնց ուզում են: Իսկ այս տարի անգամ աուդիտ է անցկացվել այդ կազմակերպությունում»,- ասաց Բեգլարյանը:

Այնուհետև Վարդան Այվազյանը սկսեց գովել տրանսպորտի ոլորտում կատարվող աշխատանքները:

Արձագանքելով՝ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ եթե Այվազյանը նախարարության դրական աշխատանքը ներկայացնում է՝ պարտադի՞ր է, որ ինքը մեկնաբանի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter