HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վենեսուելայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Նոյեմբերի 9-ին Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում և հույս հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Վենեսուելայի միջև հարաբերությունների զարգացման գործում: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Վենեսուելայի դեսպանը վստահեցրեց, որ երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար առավելագույն ջանքեր կներդնի։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Պարեդես Տոռեալբան քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությունը և միջխորհրդարանական կապերի ձևավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter