HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ գյուղերի մասին օրենքից օգտվում է 450 կազմակերպություն

Լիլիթ Թադևոսյան

ԱԺ-ում այսօր քննարկվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, հարց ուղղելով հիմնական զեկուցող էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին, ցանկացավ իմանալ, թե ինչպիսին է իրավիճակը օրենքի փոփոխությունից հետո, ինչպիսին է սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրական գործունեության իրավիճակը:

Ի պատասխան՝ Էմիլ Տարասյանն ասաց, որ բավականին մանրակրկրիտ ուսումնասիրութուն է կատարված օրենքից հետո այդ արտոնություններից օգտվողների շրջանակը ճշգրտելու և պարզելու համր, թե ինչ տենդենցներ կան այս օրենքի գործողությունից հետո:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահին այդ արտոնությունից օգտվում են 450 կազմակերպություններ, որոնք գտնվում են 31 գյուղական համայնքներում:

«Կառավարության որոշմամբ հաստատվել է ցանկ, որտեղ այն սահմանամերձ գյուղական համայնքներն են, որոնք ռմբակոծությունից տուժած են: Ընդհանուր հասույթը կազմում է 1,1 միլիարդ դրամ: Հարկային եկամուտների տեսակետից ասել, թե ինչքան մուտք է եղել, վերլուծություն այս պահին չկարողացանք անել, որովհետև դեռ ոչ բոլոր հաշվետվություններն են ներկայացված շահութահարկի գծով, ավելացված արժեքի գծով, սակայն տարին ավարտելուց հետո այդ բոլոր վերլուծությունները կարվեն: Բայց այս պահին նախագծին ընթացք տալու պարագայում, կարծում եմ, մեզ այդքան չի հետաքրքրում՝ կոնկրետ մուտքերի այն մասով, որը չի ապահովվել կամ ապահովվել է: Մեզ առավել հետաքրքրքում են ներդրումային ծրագրերը»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ մասնավորաբար Տավուշի մարզում, տեքստիլի արտադրության մասով կան առաջարկություններ, և այդ դրանց ընթացք տալու պարագայում մոտավորապես 200 աշխատատեղով արտադրություն կազմակերպելու առաջարկներ կան:

Փոխնախարարը կարծում է, որ այս օրենքի փոփոխությամբ իրենք կթանեն արտադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter