HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13 կգ կոկայինով ժամանել է Զվարթնոց օդանավակայան

2015թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը Սան Պաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած  Լեհաստանի քաղաքացի, 1980թ-ին ծնված Ռաֆալ Զելբերտին (Rafal Zelbert), որը փորձել է մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով ՀՀ տեղափոխել  առանձնապես խոշոր չափի թմրանյութ:

Վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի փոշենման  զանգվածով 13 պոլիէթիլենային փաթեթ: Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ  մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն. ԱՄՆ դոլարը:

Դեպքի առթիվ ԱԱԾ Քննչական Վարչությունում հարուցվել է  քրեական գործ ՀՀ Քրեական  օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն) և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրացման նպատակով) հատկանիշներով: 

Ռաֆալ Զելբերտը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter