HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է 3 կիլոգրամ «Կոկաինի» Հայաստան ներկրելու դեպքը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններնիրացնելիս, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ուղևորային մաքսային հսկողության բաժնի և ԱԱԾ սահմանային զորքերի աշխատակիցների հետ, բացահայտեցին և կանխեցին հանրապետություն ապօրինի թմրամիջոց ներկրելու դեպք:

Նոյեմբերի 10-ին Սան-Պաուլո-Դուբայ-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսատան աշխատասենյակում զննության ենթարկվեց Ուկրանիայի քաղաքացի, 1973 թվականին ծնված Իլինա Շելեվերի ուղեբեռը: Նրա ճամպրուկում գտնվող հեղուկ օճառի 7 տարաներից հայտնաբերվեց մեկական փաթեթ՝ սպիտակ գույնի փոշենման զանգվածով:
Հայտնաբերվածն առգրավվեց և ուղարկվեց փորձաքննության, որտեղ էլ պարզվեց, որ ավելի քան 3 կիլոգրամ փոշենման զանգվածը «Կոկաին» թմրամիջոց է, որի արժեքը սև շուկայում կազմում է մոտ մեկ միլիոն դոլար:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ապօրինի թմրամիջոցը ձեռք էր բերվել Լատինական Ամերիկայում:

Իլինա Շելեվերը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter