HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2015 թ. մայրաքաղաքում նկարազարդվել է 309 բակային տարածք

Բակերի բարեկարգման 2015 թ. տարեկան ծրագրին զուգահեռ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ծրագրերի շրջանակում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները:

2015 թ. ծրագրով նախատեսված 280 բակային տարածքների փոխարեն նկարազարդման աշխատանքներ իրականացվել են 309 հասցեներում:

Հաշվի առնելով, որ բակերը հիմնականում նաև երեխաների հանգստի կազմակերպման վայրեր են, նկարազարդման թեմաներն ընտրվել են միջավայրին համապատասխան՝ հաշվի առնելով նաև բնակիչների ցանկություններն ու պատկերացումները: Առհասարակ նկարազարդումների համար ընտրվում են ավտոտնակների և բակերին հարակից այլ շինությունների պատերը: Յուրօրինակ այս մոտեցմամբ թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում անշուք պատերն ու ավտոտնակները:

Բակային տարածքների նկարազարդման աշխատանքներին զուգահեռ տարեկան ծրագրով ներկվել են նաև վարչական շրջանների բակային տարածքների երկաթյա կառուցվածքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter