HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայում՝ ավելի ամուր գործընկերություններ հանուն ավելի հզոր հարևանության

ԵՀՔ վերանայում

Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ-ն արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչն այսօր հրապարակեցին «Եվրոպական հարևանության քաղքականության» (ԵՀՔ) վերանայման հիմնական կետերը, ներկայացնելով Եվրամիության վերանայված մոտեցումն իր արևելքի և հարավի հարևանների նկատմամբ: ԵՀՔ վերանայումը հետևում է ԵՄ անդամ պետությունների, գործընկեր երկրների, միջազգային կազմակերպությունների, սոցիալական գործընկերների քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանների ներկայացուցիչների հետ ընդգրկուն խորհրդակցություններից հետո:  

«Հարևանների հետ ավելի ամուր գործընկերությունը  Եվրոպական միության համար  առանցքային  նշանակություն ունի է, մինչդեռ մենք դիմակայում ենք բազմաթիվ մարտահրավերներ մեր սահմանների ներսում և անդին: Ահաբեկչական հարձակումները ուրբաթ Փարիզում, ինչպես նաև վերջին հարձակումները Լիբանանում, Եգիպտոսում, Թուրքիայում և Իրաքում կրկին անգամ վկայում են այն մասին, որ  մենք բախվում ենք այնպիսի սպառնալիքների հետ, որոնք գլոբալ են և պետք է հաղթահարվեն միջազգային համայնքի կողմից միասնաբար: Բոլորս միասին պետք է կառուցենք ավելի անվտանք միջավայր, փորձենք  լուծել  մեր ընդհանուր տարածաշրջանի բազում ճգնաժամերը, աջակցենք ամենա աղքատ գոտիների զարգացմանն ու աճին և լուծենք միգրացիա ծնող արմատական դրդապատճառները: Դա է հենց ԵՀՔ վերանայման նպատակը, որը կխթանի մեր ընդհանուր արժեքներն ու շահերը, և գործընկերներ երկրներին կներգրավի անվտանգության հարցերով ընդլայնված համագործակցության մեջ: Այսօր սահմանված միջոցառումների նպատակն է միասնաբար մշակել ուղիներ մեր և ԵՄ գործընկեր երկրների հասարակությունների  ճկունության  ամրապնդման, ինչպես նաև ընդհանուր նպատակի շուրջ արդյունավետ համագործակցություն իրականացնելու կարողությունների հզորացման ուղղությամբ», ասաց բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ ֆեդերիկա Մոգերինին:

«ԵՄ-ն ամենա հրատապ մարտահրավերը մեր Հարևանության կայունության ապահովումն է: Հակամարտությունները, ահաբեկչությունը, ծայրահեղականությունը սպառնում են բոլորիս: Սակայն աղքատությունը, կոռուպցիան և վատ կառավարումը նույնպես ծնում են անապահովության վտանգ: Ահա թե ինչու մենք կրկին կկենտրոնացնենք հարաբերությունները մեր գործընկեր երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ընդհանուր նպատակների ուղղությամբ: Մասնավորապես կարևորում ենք տնտեսական զարգացումը, հիմնական շեշտը դնելով  երիտասարդների զբաղվածության և հմտությունների վրա»,- ավելացրեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:

Կայունացում, տարբերակված մոտեցում և պատկանելիություն

Կայունության ապահովումը կլինի ԵՀՔ մանդատի հիմական քաղաքական առաջնահերթությունը: Տարբերակված մոտեցումը և ավելի ընդարձակ փոխադարձ պատկանելիությունը կլինեն նոր ԵՀՔ հաջորդ կարևոր բաղադրիչները՝ ընդունելով, որ ոչ բոլոր ԵՄ գործընկերներն են ձգտում համապատասխանել ԵՄ կանոններին և չափանիշներին, և հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի նկրտումները ԵՄ-ն հետ գործընկերության բնույթի և շրջանակի վերաբերյալ: ԵՄ-ն բարձր կպահի և կշարունակի խթանել համամարդկային արժեքները ԵՀՔ միջոցով՝ ձգտելով ավելի արդյունավետ ուղիներ սահմանել ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության խթանման համար:

Առանցքային ոլորտներ

ԵՀՔ նոր քաղաքականությունը կմոբիլիզացնի ջանքերը ներառական տնտեսական և սոցիալական զարգացման ուղղությամբ. Տնտեսական կայունությանն ուղղված առանցքային գործողություններից կլինեն նոր աշխատատեղերը երիտասարդների համար: Անվտանգությունը կլինի գործընկերների հետ համագործակցության նոր ուղղություն  հիմնականում կենտրոնանալով հակամարտությունների կանխարգելման, ահաբեկչության դեմ պայքարի եւ հակահամաճարակային արմատականացման քաղաքականություն շուրջ: Անվտանգ և օրինական շարժունակությունը մի կողմից, և անկանոն միգրացիան, մարդկային թրաֆիքինգը եւ մաքսանենգությունը մյուս կողմից կլինեն հաջորդ գերակա ուղղությունները: Եվ վերջում, առավել մեծ ուշադրություն կդարձվի գործընկերների հետ համագործակցությանը էներգիայի անվտանգության և կլիմայի գործողությունների շուրջ:

Ավելի շատ ճկունություն, արդյունավետություն և նոր գործընկերության մոտեցում:

ԵՄ-ն գործընկեր երկրներին առաջարկում է վերանայել և կենտրոնացնել հարաբերությունները հարևանների հետ՝ նպատակ ունենալով կարգավորել քաղաքական առաջնահերթությունները, որոնք երկուստեք ընդունված են որպես գործընկերության հիմք: Այս տարբերակը կքննարկվի գործընկերներ երկրների հետ և առանցքային նշանակություն կունենա նրանց պատկանելիության բարձրացման տեսակետից: Նպատակն է նաև ավելի ինտենսիվորեն ընդգրկել ԵՄ անդամ պետություններին հարևանության երկներում քաղաքականության սահմանման և իրականացման գործում:  

ԵՀՔ-ն կներկայացնի աշխատանքային նոր մեթոդներ, ներառյալ երկրի զեկույցների տարեկան փաթեթների ավանդույթի վերացումը: Զեկույցները այսուհետ կլինեն ավելի համապատասխանեցված հարաբերությունների բնույթին և աշխատանքային օրացույցին:

Նոր ԵՀՔ-ն կապահովի առկա ֆինասական միջոցները տրամադրման ավելի ճկուն եղանակներ, որպեսզի ԵՄ-ն կարողանա ավելի սահուն արձագանքել հարևանության նոր մարտահրավերներին: Նախատեսվում է ավելի ամրապնդել համագործակցությունը քաղաքացիական հասարակության, սոցիալական գործընկերների և երիտասարդների հետ:

Տարածաշրջանային մակարդակում Արևելյան գործընկերությունն ավելի կամրապնդվի 2015 թվականի Ռիգայի գագաթնաժողովի հանձնառություններին համահունչ: Միջերկրածովյան միության դերը կարող է բարձրանալ հարավային հարևանների միջև համագործակցության աջակցության գործում: Անհրաժեշտության դեպքում նոր ԵՀՔ-ն կձգտի նաև ներգրավել հարևանությունրից դուրս տարածաշրջանի մյուս դերակատարներին, տարածաշրջանին վերաբերող մարտահրավերները կարգավորելու նպատակով:

Հաջորդ քայլեր

Հաջորդ ամիսների ընթացքում այսօր՝ Համատեղ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները կքննարկվեն ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկների հետ, միասնաբար նոր գերակայությունները որոշելու և հետագա հարաբերությունները ձևավորելու նպատակով:

Համատեղ հաղորդագրությունը՝ այստեղ։ 

Բրյուսել, 18 նոյեմբերի 2015թ.

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter