HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում նոր եկեղեցի կկառուցվի

«Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները 30-ական միլիոն ՀՀ դրամ կնվիրաբերեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Արցախում եկեղեցի կառուցելու նպատակով: 

Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը և հիշեցնում, որ Վարդանյան ընտանիքի համաֆինանսավորմամբ ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում երկհարկանի դպրոց է կառուցվել` նախատեսված 300 աշակերտի համար և իրականացվել զարգացման տարբեր ծրագրեր Տավուշի մարզում և Արցախում:

Մեկնաբանություններ (5)

Մարտիկ
զզվցրիք ձեր եկեղեցիներով։ Անիում 1000 եկեղեցի կար, Արևմտյան Հայաստանում էլ լիքը եկեղեցի կար, հետո, տեսա՞ք, որ ձեր աստվածը ձեզ չփրկեց, բերդեր ու պարիսպներ կառուցեիք
Ruzanna
Մարտիկ, մեր Աստվածը մեզ չփրկեր, այսօր Հայաստան գոյություն չէր ունենա: եվ ինչ էր Անին այսօր առանց եկեղեցիների?! Այդ եկեղեցիներն են, որ դեռ վկայում են, որ Անին մի ժամանակ մերն է եղել, լավ է , որ մեր նախնինները այլ կարծիքի են եղել, քան դուք, եվ Աստծուն ու ազգին ծառայել են վեր են դասել սեփական որկորին ծառայելուց: Բացի այդ այդ 60 մլն. դրամը տրամադրում են մասնավոր մարդիկ իրենց գրպանից, ոչ թե ձեր գրպանից: եթե այդ ջանասիրությամբ բողոքեիք ձեր գրպանները մտնող իշխանությունների դեմ , միգուցե մի բանի հասնեիք... ամեն ինչում Աստծուն եք մեղադրում. Աստված էր մեղավոր, որ էն ժամանակ Թուրքիայում միայն մի աանի հոգի դարձան ֆիդայի, մնացածները միայն փող աշխատելու մասին էին մտածում: Աստված բռնեց իրենց ձեռքը, չթողեց զենք վերցնեն? Այսօր էլի նույն բանն է կատարվում. բոլորս մի մարդու պես խոսքներս մեկ արած մեր երկիրը քանդում ենք. ոմանք թալանելով, ոմանք անտարբեր թամաշա անելով, ոմանք իրենց ոլիրտներում ամեն տեսակի անարդարություն գործելով, ոմանք էլ ամեն ինչի վրա թքել հեռանալով : Խելքի աշեցեք ու էդքան անհավատ մի եղեք. էդ անհավատությունն է, որ մեր տունը քանդում է, քանի որ եթե լինեինք քրիստոնյա , կսիրեինք իրար ու մեր երկիրը, չէինք թալանի ու չենք գողանա: Հ.Գ. եվ մի մոռացեք, որ արցախյան հաղթանակի մեջ շատ մեծ դեր է խաղացել Պարգեվ Սրբազանը. ու մի ուրացեք, այլ Աստծուն փառք տվեք, որ Նա մեզ չթողնի ու նոր հաղթանակներ պարգեվի !
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի հայ, եկեղեցի կառուցելուց առաջ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կառուցիր: 1915-ին «առաջին քրիստոնյա ազգ» 1.5 մլն անմեղ հայի մորթեցին. իրենք էլ կնքված էին ու եկեղեցի էին գնում՝ մոմ վառելու ու աղոթելու: Ուկրաինայի արևելքում խփված ինքնաթիռից զոհված բոլոր հոլանդացիների ամենավերջին մասունքներն անգամ Հոլանդիա բերեցին՝ չնայած պատերազմ էր այնտեղ: Մաղերով ընկած-ման էին գալիս ամենափոքրիկ ոսկորի կտորն անգամ: Իսկ Եղեռնի զոհ հայերի ոսկորները դեռ այնտեղ են:
Մեկ խոսքով
Հարցեր, որոնց պատասխանները միայն ստահակները գիտեն: Մեկ խոսքով՝ առաջին հայացքից շատ պարզ թվացող հոգնեցնող ու տհաճ թեմա է:
Վարդան
էն ամենավատ խանութն անգամ ավելի լավ է ցանկացած եկեղեցուց, ամենափոքր աշխատատեղն ավելի ցանկալի է քան ձրիակերի օբյեկտը...ինչ ծառայություն է մատուցել եկեղեցին????? խցկվել են դպրոցներ, բանակ, պետ . բյուջեից 125-300 հազար փող են ստանաում արդեն իսկ բանակի հոգևորականները, հիմա էլ Արցախն եք սկսել եկեղեցապատել որ ինչ անեք???? որ սերունդը ազատագրեց Արցախը, մի հատ մտաբերեք ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter