HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ՄԶԳ-ն և Սմիթսոնյան ինստիտուտը մեկնարկում են նոր ծրագիր` ուղղված Հայաստանի մշակութային տուրիզմի զարգացմանը

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը  (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտը կազդարարեն «Իմ Հայաստանը» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը:

Վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով Սմիթսոնյանի կուրատորները և ծրագրի անձնակազմը կաշխատեն հայաստանյան գործընկերների հետ` մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար: Ծրագիրը կսատարի Հայաստանի ազգային արվեստը, արհեստներն ու երաժշտությունը, կնսպաստի երկրի գյուղական համայքների զարգացմանը և կբարձրացնի Հայաստանի մասին իրազեկությունը միջազգային շուկաներում: Միջոցառման ժամանակ կտրվի «Իմ Հայաստան» ծրագրի ամփոփ նկարագիր:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Սմիթսոնյան ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակի տնօրեն Մոլլի Ֆենոնը:

Հրավիրյալների թվում են ՀՀ կառավարության և պետական կառույցների պաշտոնատար անձինք, գործընկեր կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի, մասնավոր հատվածի, տեղական և միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter