HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նաջարյանների գործը նորից դատարանում

Ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների գործը նորից մտավ դատարան

Մարտի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Ժորա Վարդանյանի նախագահությամբ սկսվեց դատաքաննությունը: Երեք տարի շարունակ դատախազությունը հրաժարվում էր մեղադրանք առաջադրել Նաջարյանների գույքին խարդախությամբ տիրացած Գրիգոր Իգիթյանին: Այժմ գործը լրիվ հակառակ ընթացք է ստացել: Դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Գ. Իգիթյանին` խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով Ջորջ Նաջարյանի անշարժ գույքին տիրանալու համար:

Նաջարյանների շահերի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը դատավորին միջնորդեց Գ. Իգիթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Դատավորը մերժեց միջնորդությունը: Ամբաստանյալ Գ. Իգիթյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բացարկ հայտնեց դատարանին, ինչը, անհիմն լինելու պատճառով, չընդունվեց: Փաստաբանը դատարանից պահանջեց բացարկի մերժման որոշումը, իր խոսքերով` «կես ժամվա ընթացքում նոր միջնորդություն ներկայացնելու համար»: Սակայն որոշումը ստանալով` Կ. Գրիգորյանը միջնորդեց հետաձգել դատը` հիմնավորելով, որ ինքը մեկ այլ դատական նիստ ունի:

Դատաքննությունը շարունակվեց մարտի 22-ին: Կ. Գրիգորյանը միջնորդեց պահանջել 2004թ. փետրվարին Գլխավոր դատախազության այցելուների գրանցամատյանը: Ըստ նրա` դա հնարավորություն կտա վեր հանել նախաքննության ընթացքում վկաների տված սխալ ցուցմունքները: Մեղադրյալի պաշտպանը միջնորդեց նաեւ քրեական գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:

Այս երկու միջնորդություններն էլ համարվեցին անհիմն եւ մերժվեցին: Իր որոշման մեջ դատավոր Ժ. Վարդանյանը հատուկ նշեց նաեւ, որ դատարանը «գործը դատական քննության նախապատրաստելիս այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու հիմքեր չի գտել, եւ դատարանը որոշում է կայացրել դատաքննություն նշանակելու մասին, ինչը բողոքարկման ենթակա չէ»:

Կ. Գրիգորյանը, ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ, միջնորդեց հետաձգել դատը, այս անգամ Գ. Իգիթյանի առողջական վիճակի` բարձր ջերմություն ունենալու պատճառով:

Դատական նիստը կշարունակվի ապրիլի 2-ին:

«Պաշտպանության կողմն անհիմն միջնորդություններ, հայտարարություններ ներկայացնելով` փորձում է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով ձգձգել այս գործի քննությունը: Ինձ թվում է, որ դատարանը չի կարող անընդհատ նման սադրանքների ենթարկվել»,- մեկնաբանեց Նաջարյանների ներկայացուցիչ Հ. Ղուկասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter