HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարչախումբը փորձում է ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել ու հոգեբանորեն ճնշել մեր ժողովրդին»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը տարածել է հայտարարություն, որում նշում է, որ դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը:

«Ակնհայտ է, որ վարչախումբը փորձում է նման ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել ու հոգեբանորեն ճնշել մեր ժողովրդին և ապակողմնորոշել միջազգային հանրությանը:

Միևնույն ժամանակ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ժողովրդին կոչ է անում չենթարկվել հոգեբանական պատերազմի այս հերթական գրոհներին և դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին, խաղաղ ձևով համախմբվել Ազատության հրապարակում ու տեր կանգնել իր իրավունքներին»,- նշվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter