HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր տունը» խորագրով համահայկական հեռուստամարաթոնի արդյունքը` 10 378 465 դոլար

«Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրել է 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հիմնադրամը տեղեկացնում է, որ հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում եւ Արցախում: 

Այս նպատակով ողջ տարվա ընթացքում Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, այդ թվում`  հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ:

Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter