Սեյրան Օհանյանը հանդիպել է Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել