HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանությունը անցկացրեց «Մեկ առողջություն» խորագրով վարպետության դաս Հայաստանի բժշկական և գիտական ոլորտի փորձագետների համար

«Մենք ուժեղ ենք համախմբման դեպքում»։ Այս խոսքերը հնչեցին «Մեկ առողջություն» վարպետության դասի շրջանակներում, որը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության կողմից և անցկացվել Երևանում՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին և 2-ին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից: 

Երկօրյա սեմինարը հյուրընկալել էր ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) և Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) փորձագետներին, որոնք Հայաստանի բժշկական և գիտական ոլորտների պաշտոնյաների հետ համատեղ քննարկեցին Մեկ առողջություն մոտեցման կարևորությունը վտանգավոր հիվանդությունների (ինչպիսիք են օր.՝ թռչնագրիպը կամ սիբիրախտը) դեմ պայքարում։  

«Ցանկացած երկիր կարող է սկիզբ դնել բռնկմանը կամ վերջինիս դեմ պաշտպանությանը։ Միայն հարցին գլոբալ մոտեցում ցուցաբերելով հնարավոր կլինի պրոակտիվ կերպով  հաղթահարել նման խնդիրները։ Իսկ գլոբալ մոտեցում ասելով ի նկատի ունենք ԱՄՆ փորձագետների ներկայիս առաքելությունը տվյալ նախաձեռնության շրջանակներում»,- իր բացման խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան պարոն Քլարկ Փրայսը։ «Մարդկանց, կենդանիների և էկոհամակարգերի առողջությունները սերտորեն փոխկապակցված են։ Իսկ «Մեկ առողջություն» մոտեցման շրջանակներում մենք փորձում ենք խթանել, բարելավել և պաշտպանել բոլորի առողջությունն ու բարեկեցությունը՝ զարգացնելով համագործակցությունը բժիշկների, անասնաբույժների, գիտական ոլորտի ներկայացուցիչների և շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետների միջև»։

Երկօրյա սեմինարին մասնակցում էին ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության ու տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների  նախարարությունների ներկայացուցիչները։ ԱՄՆ գործընկերների հետ համատեղ նրանք փնտրում էին ուղիներ մարդկանց և կենդանիների համար նշանակալի  հիվանդությունների կանխարգելման, հայտնաբերման և վերջիններիս արձագանքման կարողությունները բարելավելու համար։ Նման բռնկումների կանխարգելման ոլորտում առանցքային է համակարգումն ու համագործակցությունը տարբեր նախարարությունների միջև։ Մարդկանց և կենդանիների շրջանում հիվանդություն առաջացնելուց զատ, նշված հիվանդությունները կարող են ազդել նաև անվտանգության և ապահովության վրա։  

ՀՎԿԿ-ը և ՊՎՆԳ-ը համագործակցում են գործընկեր երկրների հետ ամբողջ աշխարհով մեկ՝ հիվանդությունների հսկողության համակարգերի զարգացման բնագավառում, դրանով իսկ նպաստելով հիվանդությունների արդյունավետ հայտնաբերմանն ու արձագանքմանը։

Ինչպես նշեց փոխդեսպան Փրայսը․ «ԱՄՆ փորձագետներն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի իրական գործընկերներն են հանդիսանում՝ հիվանդությունների պոտենցիալ բռնկումների տարբերակման համար անհրաժեշտ հսկողության համակարգերի զարգացման ոլորտում, խթանելով հանրային առողջապահության ոլորտի պաշտոնյաների կողմից առավել արդունավետ արձագանքում։ Տվյալ նախաձեռնության շրջանակներում կարևորվում է կարողությունների զարգացումը ուղղորդման և ուսուցանման միջոցով։ Եվ սա է մեր այսօրվա հանդիպման նպատակը»։  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter