HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարձակվել են նստացույցի մասնակիցների վրա. Ընդդիմության միասնական շտաբ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ու «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ:

«Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 16-ի սահմաններում «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի և Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ հարձակվել է Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա նստացույցին մասնակցող «Նոր Հայաստան» ճակատի աջակիցների և այնտեղ ներկա քաղաքացիների վրա՝ ակնհայտորեն փորձելով սադրել զանգվածային բախում:

Մասնավորապես՝ հարձակվողներից մեկը մոտեցել է նստացույցի մասնակից, ազատամարտիկ Յուրա Աթոյանին և, իր ընկերներին հարց ուղղելով, թե սա էն օրվա թուրքը չէր, թքել է Յուրա Աթոյանի երեսին, իսկ նրա կողքին կանգնած մեկ ուրիշը ոտքով հարվածել է Յուրա Աթոյանի կրծքավանդակին:

Նստացույցին մասնակցող ՀՀ քաղաքացի Արեգ Կյուրեղյանը Յուրա Աթոյանի վրա խմբակային ձևով հարձակում կատարողներից պաշտպանելու նպատակով միջամտել է, ինչի ընթացքում հարվածել է Յուրա Աթոյանին հարվածողին:

Հատկանշական է, որ հարձակվող և սադրող խմբի պարագլուխ Յուրա Ալեքսանյանը նկարահանել է իրենց կատարած հարձակումն ու սադրիչ գործողությունը, ինչը տպավորություն է ստեղծում, որ նա պետք է հետագայում տեսանյութի ձևով հաշվետվություն ներկայացներ իր խմբի կատարած «աշխատանքի» վերաբերյալ:

Ազատության հրապարակում ներկա ոստիկանները միջամտել են և բերման են ենթարկել հարձակվողներին, ինչպես նաև նրանց հետ միասին՝ ինքնապաշտպանության իրավաչափ միջոցի դիմած Արեգ Կյուրեղյանին, մինչդեռ «մոռացել» են ոստիկանություն հրավիրել նաև Յուրա Աթոյանին, ով տուժել է սադրիչների հարվածներից»:

Մեկնաբանություններ (3)

Հ.Շ.
Վերջապէս , նորէն պատրվակներ, մահանաներ թող չի հնարուին, բացատրել ջանալու համար այս տասներորդ Մեծն Յեղափոխութեան խղճալի վիժումը եւս: ---
Հ.Շ.
Նաեւ, այս ահազանգային հաղորդագրութիւններուն մէջ, պէտք է անշուշտ միշտ պատահարը «համեմել», հալածախտից բխած սովորական հանկերգով... Ցոյցը խանգարողները երեւի եկած էին, «վերեւից» փոխանցուած, յատուկ ու թաքուն թելադրանքով, օօօօօ՜... ի՞նչ կ'ըսես, յահո... --- Օրեր շարունակ հարթակից գոռացողները «բերնից ելածը ականջը չի լսում», յերիւրանքով յերիւրանք, վիրաւորական պոռթկումներ, անդադար – խորհրդաւոր – սպառնալիքներ, տեւական ու ծայրահեղ գրգռում, եւ յետոյ՝ զարմանալո՞ւ ենք որ ուրիշ քաղաքացիներ այլեւս չդիմանան, եւ յանկարծ բախում տեղի ունենայ... Այդ ալ, երկրի/տարածքաղրջանի մը մէջ ուր առաւօտից իրիկուն արաղ կը խմեն ոմանք, ուր նոյնիսկ «բարիլոյս»-ը այլեւս օղիի բաժակ կը նշանակէ... --- Կը հնձես, ինչ որ կը ցանես: --- Ի դէպ, Սփիւռքում, որեւէ խրախճանքի ընթացքին՝ ասկէ աւելի ծանր «կռիւներ» տեղի կ'ունենան... ---
Հ.Շ.
Նախակրթարան դպրոցում, զբօսանքի պահին տղաների միջեւ կռվտուքի նմանում է այս - ցաւալի - միջադէպը, նամանաւանդ այնպէս ինչպէս որ պատմված է վերեւ: --- Լալկան ձայնով՝ . «ի՛նքը նախ զարկաւ, օրիորդ, ի՛քն է չարը» --- . «ո'չ, սուտ է, նախ ինքը խփեց, ինքն է՜» --- . «լաւ ուրեմն, որ այդպէս է, ուրեմն երկո՛ւքդ ալ՝անկիւնը, պատի՛ժ» ---

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter