HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գնում ես ներս ու «Այո»-ի դիմաց պտիչկա ես դնում». վստահված անձ դպրոցի տնօրենը՝ ընտրողներին

Մարգարա գյուղում ՀՀԿ-ի կողմից վստահված անձ է դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը: Նա հիմնականում դրսում է աշխատում՝ պատից կախված ընտրացուցակների մոտ: Նրա «թիրախը» հիմնականում միայնակ տարեց մարդիկ են:

«Գնում ես ներս ու «Այո»-ի դիմաց պտիչկա ես դնում»,-խորհուրդ է տալիս վստահված անձ դպրոցի տնօրենը:

«Ոնց ասես, ընկեր Մուրադյան», -հնչում է պատասխանը:

Երբ վստահված անձից հետաքրքրվեցինք, թե ինչու է քվեարկողներին ուղղորդում, չհերքեց. «Ասաց «Այո»-ի օգտին ոնց քվեարկեմ, ես էլ ասացի: Քո խաթր հեսա մեկին էլ կասեմ թող «Ոչ»-ի համար քվեարկի»,- ասաց վստահված անձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter