HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանը հրապարակային հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին

Նրա եւ ընտանիքի եւս երկու անդամի փոխարեն ընտրացուցակում ստորագրած են եղել

Փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանը «Հետքին» պատմել է, թե ինչպես են ընտանիքով գնացել ընտրատեղամաս եւ պարզել, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են:

«Ես՝ Հասմիկ Ռաֆայելյանս, մայր ու քույրս գնացել էինք հանրաքվեին մասնակցելու Երևան քաղաքի 8/08 տեղամասում (Մալաթիայում), որտեղ պարզեցինք, որ մեր փոխարեն արդեն քվեարկել են, նշված էին կոնկրետ անձնագրային տվյալներ ու ստորագրություններ: Մոտ երեսուն րոպե վիճաբանությունից հետո, որ արձանագրություն կազմեն ու ապահովեն մեր սահմանադրական իրավունքը, որ կարողանանք մասնակցել հանրաքվեին, այդպես էլ ոչ մի գործողություն չարվեց հանձնաժողովի անդամների, նախագահի, քարտուղարի, ով ՀԱԿ-ն էր իբր թե ներկայացնում, վստահված անձանց ու ոստիկանության կողմից: Սկսեցին տարբեր հեքիաթներ պատմել, որ դա երևի տեխնիկական սխալ է,
- բերեցին տարբեր մարդկաց, իբր նրանք են շփոթմամբ մեր տեղը քվեարկել, ինչը զուրկ էր տրամաբանությունից (նրանց հասցեն էջի վերջում էր, մերը սկզբում), 
- իմացան որ փաստաբան եմ, ասեցին` հենց քե՞զ պետք է ռաստ գայինք,
- Հանրապետականի ներկայացուցիչը, որ բեյջ չուներ և իրավունք չուներ գտնվելու այդ տարածքում, փորձում էր հարցը լուծել իր ձևերով, ինձ լռեցնելով, 
-Բարգավաճի ներկայացուցիչն ասում էր՝ հիմա այս քսան հոգուն թողնելու ենք, քո հարցով զբաղվենք, իսկ ես, որ բազմիցս պնդեցի, որ սա կեղծիք է, նաև ավելացրեց, որ նման բան անելու դեպքում յոթի-ութի կողմերն են անում, ոչ թե մեկին: 
Ես ավելացրեցի. «Այնքան եք չափ անցել, որ այդ ժամին էլ չեք սպասում», նա ասաց, որ ես ինձ սազական չեմ պահում, ես ասեցի, որ ինձ շատ ճիշտ եմ պահում ու խնդրում եմ կազմել արձանագրություն,

- տեսան, որ շատ եմ խոսում, մեզ հրավիրեցին դուրս, ու մոտ քսան տղամարդ փորձեցին իրենց գողական ձևերով ինձ համոզել, որ ոչ մի խնդիր չկա, մի շենքի մարդ ենք, էլի, մեկս մեկի տեղը կարող ենք ստորագրել,

-առաջարկեցին առանց խախտումը արձանագրելու տալ քվեաթերթիկ, որ կատարենք մեր ընտրությունը, առանց ստորագրելու ընտրողների ցուցակում,
-ստեղծեցին վախի մթնոլորտ, ոչ մի թիկունք չկար «ՈՉ» ասողներիս, ոչ մի ընդդիմություն, և մենք այդպես էլ չկարողացանք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ մասնակցել հանրաքվեին, և այդ վախի մթնոլորտում ես հիմա չեմ կարող կրկին գնալ ընտրատեղամաս ու կրկին պահանջել, որ արձանագրություն կազմեն:

Պահանջում եմ ՀՀ ոստիկանությունից այս գրածս դիտել որպես հաղորդում և հարուցել քրեական գործ:

Լուսանկարը՝ www.advocates.am-ի

Մեկնաբանություններ (3)

ՀՀԿ
դիմեք ձեր տարածքի թագավորին` մեր ախպեր լֆիկին: Հանրաքվեի բոլոր վիճահարույց հարցերը նա է կարգավորում: Եթե խախտվել է ձեր սահմանադրական իրավունքը, ձեզ նոր սահմանադրություն կամ իրավունք կտան: Ձրի լավաշ էլ: Նոր տարվա կրեդիտ էլ (Երևան-Սիթի): Հիմա` լուրջ. հարգելի Հասմիկ, ընտրական իրավունքն իրացնելն այս երկրում հարցի լուծում չէ: Հիսուներորդ անգամ ապացուցեցին:
16 թաղամասցի
10.000-ական ՀՀ դրամ՝ 16 թաղամասի բարձրահարկ շենքերում, ու զարմանալին այն է, որ գումար վերցնողների 90 տոկոսը «ոչ» են քվեարկել, սակայն անցավ «այո»-ն
Գեւորգ
20 տարի բաց քամակով նույն փշի վրա ենք նստում ու գոռում - վա՜-այ ծակեց: Կներեք, անլուրջ ժողովուրդ ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter