HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդանաշեն. «Ոչ»՝ 136, «Այո»՝ 300

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում  քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող 797 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 444-ը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Դավիթ Մինասյանը «Հետքին» տեղեկացրեց, որ 300-ը քվեարկել է «Այո»-ի օգտին, 136-ը՝ «Ոչ»-ի, անվավեր է եղել 7 քվեաթերթիկ, իսկ 1-ը՝ չսահմանված նմուշի:

Զարմանալի չէ, որ անվավեր քվեաթերթիկների թիվը քիչ է: Արմավիրի մարզում այսօր քվեարկողների մեծ մասը «կուրացել» էր և նրանց ուղեկցում էին քվեախուց այլ անձինք: Իսկ «Այո»-ների ապահովմամբ զբաղվում էր անձամբ համայնքապետ Արթուր Մանուկյանը, ով տեղամասից դուրս չէր գալիս և ակտիվ զբաղված էր մարդկանց քվեարկության տեղամաս բերելու կազմակերպչական հարցերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter