HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությանը պարզաբանումը՝ «Հետքի» հրապարակման վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ուղարկել՝ «Հետքի» հրապարակման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ hetq.am կայքում հրապարակված «Անձնագրերի ժամկետները երկարացրել են՝ առանց վավերականության ամսաթիվը նշելու» հոդվածի առնչությամբ

Համացանցում տարածվել է հայտարարություն, համաձայն որի՝ Ալավերդու թիվ 31/42 ընտրատեղամասում, ընտրողներ ՆեկտարՊետրոսյանի, Արմեն Վահրադյանի, Արմեն Աֆիցերյանի, Արմեն Գրիգորյանի ժամկետն անց անձնագրերում Թումանյանի անձնագրային բաժնի կնիքներով վավերականության ժամկետը երկարացված էր՝ առանց երկարացման ամսաթիվը նշելու: Ըստ հայտարարության՝ Արմեն Աֆիցերյանն ասել է, որ իր անձնագրի վավերականության ժամկետը երկարացվել է ընդամենը մի քանի օր առաջ:

Նախ անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ նույնիսկ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգված չլինելու դեպքում անձը իրավունք ունի մասնակցելու քվեարկությանը:

ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված տեղեկատվությանը՝ անձնագրերի վավերականության ժամկետները բոլոր դեպքերում երկարաձգված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և անձնագրերում առկա են եղել համապատասխան նշումներ:

Արմեն Սերյոժայի Աֆիցերյանի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է 13.03.15թ.՝ մինչև 30.03.2020թ.: Արմեն Մնացականի Գրիգորյանի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է 13.02.2012թ.՝ մինչև 25.04.2016թ. (մինչև անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետի ավարտը, քանի որ այն տրվել է 25.04.2001թ.):

Արմեն Վոլոդյայի Վահրադյանի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է 09.04.2011թ.՝ մինչև 26.03.2017թ.:

Նեկտար Արամայիսի Պետրոսյանի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է 18.02.2013թ.՝ մինչև 05.10.2017թ.:

Ընդ որում, Արմեն Վահրադյանը և Արմեն Գրիգորյանը անձնագրերի վավերականության ժամկետները երկարաձգելուց հետո հատել են ՀՀ պետական սահմանը և վերադարձել Հանրապետություն:

Վերը նշված փաստական հանգամանքների կապակցությամբ գրավոր բացատրություններ են ներկայացվել նաև քաղաքացիների կողմից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter