HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները տարան «Նոր Հայաստանի» վրանը. կան բերման ենթարկվածներ

Լիլիթ Թադևոսյան

Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ամեն տարի, այս տարի էլ անցկացնում է մարդու իրավունքների պաշտպանության երթ:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ այսօր «Նոր Հայաստան» հկ-ն փորձեց վրան տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Քաղաքացիները փորձում էին կանխել ոստիկանների գործողությունները, սակայն ոստիկանների հաջողվեց տանել վրանը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երթի մասնակիցներին հանդարտեցրեց` նշելով, որ իրենք պայքարում են վրանը տեղադրելու իրավունքի, և ոչ վրանի համար, այդ իսկ պատճառով ոստիկանների կողմից վրանը տանելով` ոչինչ չի փոխվում: Մի քանի օր առաջ քվեատուփերն էին տանում, վրանն ինչ է, որ չտանեն` ասաց Արամ Մանուկյանը:
Քիչ հետո երթի մասնակիցները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք: Պարզվեց նաև որ վրանը տանելիս ոստիկանները բերման են ենթարկել մի քանի հոգու, անունները դեռևս հայտնի չեն մեզ:
Նշենք, որ ՀԱԿ-ը մարդու իրավունքների պաշտպանության երթն անցկացնում է 2008թ.-ից սկսած :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter