HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոր Հայաստանի» շուրջօրյա նստացույցի 4 մասնակիցներ բերման են ենթարկվել

Ընդդիմության միասնական շտաբը հաղորդագրություն է տարածել այսօր` Ազատության հրապարակում կազմակերպված հավաքի ժամանակ բերման ենթարկվածների մասին: 

«Րոպեներ առաջ Ազատության հրապարակից ոստիկանությունը բերման ենթարկեց «Նոր Հայաստանի» շուրջօրյա նստացույցի 4 մասնակիցների` Կարո Հովհաննիսկայնին, Գևորգ Օխլիկյանին, Վահագն Ղումաշյանին և Էդգար անունով երիտասարդի, որի ազգանունը փորձում ենք ճշտել։ Նրանք բերման ենթարկվեցին, երբ հրապարակում փորձեցին վրան տեղադրել։

Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա երիտասարդները բերման են ենթարկվել և անհապաղ ազատ արձակել նրանց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter