HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտելեկտը Քաշաթաղում` «պերսոնա նոն գրատա»

Համբարձում Արզանյան

Սկսած 2008 թվականից Լեռնային Ղարաբաղը ներկայացնող երկու թիմեր` Ստեփանակերտի «Վարանդա»-ն և Քաշաթաղի «ՀայԵր-Քաշաթաղ»-ը մասնակցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հարավային Կովկասի առաջնություններին, որոնք տեղի են ունենում Վրաստանում և որոնց մասնակցում են թիմեր Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից:

Ոչ մեկի համար, կարծում եմ, դժվար չի լինի պատկերացնել, թե ինչպիսի վայնասուն էր բարձրացնում ամեն անգամ ադրբեջանական պատվիրակությունը` առաջնության մասնակիցների ցուցակում տեսնելով այդ երկու թիմերի անունները:

«Հարևանները» դիմում էին ամեն քայլի` սադրանքների, բոյկոտի, որպեսզի արգելեն մեր թիմերի մասնակցությունը, կամ, գոնե, ստիպեն մեզ հանդես գալու այլ անուններով:

Նրանց կատաղության էր հասցնում նաև այն հանգամանքը, որ մեր թիմերն իրական էին. այսինքն, ոչ թե ձևականորեն ստեղծված էին հատկապես Հարավային Կովկաս գնալու և իրենց սիրտը մռմռացնելու համար, այլ գործող թիմեր էին, մասնակցում էին առկա և հեռակա տարբեր առաջնությունների, վարկանիշ ունեին «Ակումբների միջազգային ասոցիացիայի» վարկանիշային ցուցակում:

Դե հիմա այսքանից հետո եկ ու ապացուցիր աշխարհին, որ Քաշաթաղը «օկուպացված» տարածք է, որտեղ ապրում են «թափթփուկներ»: Դժվարանում էր «հարևաների» գործը, դժվարանում:

Միջանկյալ փոքրիկ զեղում. Սանկտ-Պետերբուրգցի հայտնի գիտակ Ալեքսեյ Բոգոսլովսկին, ով Արցախում հյուրընկալվելու և Արցախի բարեկամը դառնալու համար հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում», մի անգամ ասաց. «Փաստորեն, եթե հաշվի առնենք Բերձորի բնակչության թիվը, ձեր պայմանները, և ըստ այդմ` վարկանիշային դասակարգման նոր համակարգ մշակենք, ապա Բերձորը այդ համակարգում կունենա առաջին վարկանիշը: Հաջորդ տասը տեղերն ազատ կլինեն, իսկ հետո կգան մնացած թիմերը»:

Վերադառնանք «ՀայԵր-Քաշաթաղ» թիմին և Հարավային Կովկասի առաջնություններին, ավելի ստույգ` 2011 թվականի առաջնությանը: Ինչպես նշեցի, թիմն «իրական էր», մասնակցում էր ամենատարբեր առաջնությունների և փառատոների` Երևան, Գյումրի, Ստեփանակերտ, Բերձոր: Իսկ ինչու՞ անընդհատ «էր» և ոչ «է»: Որովհետև «ՀայԵր-Քաշաթաղ» թիմը «պրծավ»:

Կարծում եք` ադրբեջանցիների հոխորտանքից վախեցա՞նք, «Ակումբների միջազգային ասոցիացիան» մեզ որակազրկե՞ց, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը կորցրե՞ց իր գրավչությունը: Ոչ, ոչ և նորից ոչ:

Ընդամենը` տես նյութի վերնագիրը:

2011 թվականի օգոստոսի 2-ին, տողերիս հեղինակին («ՀայԵր-Քաշաթաղ» թիմի ավագ, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ), Հարավային Կովկասի հերթական առաջնությունից վերադառնալուն պես հանձնվեց աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի պահանջը` «աշխատանքից անհարգելի բացակայելու պատճառով բացատրություն ներկայացնելու» մասին:

Մի քանի օր անց ստացա ծանուցում այն մասին, որ ԼՂՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդը սկսել է ծառայողական քննություն` ինձ աշխատանքից ազատելու թույլտվություն տալ-չտալու վերաբերյալ:

Միջնորդությունը ներկայացրել էր վերոհիշյալ Դավթյանը` վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի համաձայնությամբ և քաջալերմամբ (Ս. Խաչատրյանի հետ այդ մասին խոսել եմ անձամբ և համոզվել, որ ինձ աշխատանքից հեռացնելը նրա նվիրական ցանկություններից մեկն է):

Դա այն պարագայում, որ առաջնությանը մեր թիմի մասնակցության կազմակերպումը իմ պարտականությունն էր նաև ի պաշտոնե: ԼՂՀ Քաղծառայության խորհուրդը, անցկացնելով ծառայողական քննություն, մերժում է Դավթյանի միջնորդությունը և ես շարունակում եմ աշխատել:

Դրանից հետո բացվում է մի նոր էջ: Նախ` Դավթյանը խիստ նկատողություն է հայտարարում ինձ` աշխատանքից անհարգելի բացակայելու նույն տխմար պատճառաբանությամբ:

Այնուհետև անսքող նպատակաուղղվածությամբ սկսում է «վերահսկել» իմ աշխատանքը: Ս. Խաչատրյանի պատվերը կատարելու նրա մոլուցքը հասնում է այն աստիճանի, որ նա, կտրվելով իրականությունից, ընկնում է զավեշտալի վիճակների մեջ:

Այսպես, օրինակ, ս/թ հոկտեմբերի 20-ի իր գրության մեջ նա պահանջում է, որպեսզի ես բացատրություն տամ, մասնավորապես, թե որտեղ եմ եղել և ինչով եմ զբաղվել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ..... պինդ բռնվեք ..... ԺԱՄԸ 14:15-ին: 

Տարբեր առիթներով, երբ վարչակազմի ղեկավարության ներկայությամբ որևէ մեկը փորձել է դրական արտահայտվել ինտելեկտուալ խաղերի դաշտում մեր ներկայացվածության վերաբերյալ, իսկույն հետևել է հերթապահ պատասխանը. «Իրենց հաճույքի համար խաղում են էլի, համ էլ դա հասարակական գործ է, չեն ուզում` թող չանեն, թող վարչակազմին չխառնեն դրան»:

Երևի թե այդ մարդկանց համար հասարակական աշխատանքը դիտվում է որպես «հակապետական գործունեություն», իսկ եթե մարդը նաև հաճույք է ստանում իր գործունեությունից, ապա այդ գործն արդեն ըստ էության հանրօգուտ լինել չի կարող:

Իսկ մյուս կողմից, վարչակազմի տարեկան հաշվետվություններում պարտաճանաչ ձևով ամեն տարի նշվում էր. «Մասնակցել ենք տարբեր ինտելեկտուալ միջոցառումների, խթանել շրջանում ինտելեկտուալ շարժումը»:

Ինչևէ, այս պահի դրությամբ գրել եմ հաջորդ բացատրությունը ևս, որը պահանջել է Դավթյանը, հայց եմ ներկայացրել վարչական դատարան` ինձ տրված անհիմն տույժը անվավեր ճանաչելու համար և բոլորովին չեմ պատրաստվում «հանձնվել»:

Սակայն խնդիրը ոչ այնքան իմ հանձնվել-չհանձնվելն է, որքան այն, որ ոչ բոլորն են պատրաստ կամ կարող իրենց իրավունքներն այդպիսի գնով պաշտպանել: Իսկ նման անհեթեթ պատճառաբանություններով մարդկանց աշխատանքից ազատելու դեպքերը քիչ չեն Բերձորում:

Մեկնաբանություններ (19)

Բերձորցի
Այլևս մեկնաբանություն չեմ գրում , քնի որ իմ գրվացն ոչ լիարժեք է տեղադրվում կայքում 2 անգամ գրեցի նույն մեկնաբանությունն , սակայն տեղադրելուց վորոշ բառեր հանվում են ....... Հաջողություն ես ել այս փաստն այսպես չեմ թողնի
Եվս մեկ ծնող
Փաստորեն, Քաշաթաղի բարօրության մասնին ,,մտածող,, ղեկավարները Համբարձումին դպրոցից հանելով` մեր երեխաների գիտելիքբերը ,,զոհ են տվել,, իրենց տղամարդկային կոմպլեքսներին:
Բերձորցի
Բերձորցի ծնող ես չեմ պատասխանում ձեր մեկնաբանությանն, քանի որ դուք ինքներդ նշեցիք ծնող, ես մեծերին չեմ պատասխանում, բարի եղեք և այլևս մի վիրավորեք : ՆԱԵՎ ՆՇԵՄ, ՈՐ ԲԵՐՁԵՐՑԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՑ ՀԵՂԻՆԱԿՆ ԵՍ ՉԵՄ ; ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՒՑ ՆՇԵՔ, ՈՐ ՀԱՄԱՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Բերձերցի
(Նորցեմ ուղարկում այս մեկնաբանությունն, որովհետև բաց թողնվաց բառ կար): Մուշեղ դու ասում եք վոր չեք ուզում վիրավորել, բայց ձեր գրացի մեջ վիրավորական շատ բաներ կան գրվաց եթե դու դա չեք նկատել ուրեմն կարելի է մտացել վոր դա դու առանց հասկանալու ես գրել: Ես քո հետ ոչ մի հարց չեմ պատրաստվում և ցանկություն ել չկա քննարկելու : Ես ապրում եմ Բերձորում և ամեն ինչ իմ աչքով եմ տեսնում: Եվ այս նյութն ոնց որ դու ես շեշտել քո մեկնաբանության մեջ > արդյունք է:
Բերձորցի ծնող
Զայրույթից մթագնած ուղեով berdzorci, Համբարձումի մանկավարժական տաղանդի,այո, տաղանդի մասին Ձեզ որևէ բան ուսելու հարկ չկա` միևնույնն է, Դուք Ձեր սահմանափակությամբ հազիվ թե հասկանաք մանկավարժի կոչման կարևորությունը և ու ավելի դժվար է` ազատության և արդարության ձգտումը: Իսկ ես որպես ծնող, այլ ոչ թե ,,սուտի կամակատար,, երախտապարտ եմ Համբարձումին այն,, ցավոք կարճատև տարիների համար, որ նա դասավանդել է իմ երեխաներին Բերձորի թիվ 1 դպրոցում:
Բերձորցի
Մուշեղ դու ասում եք վոր չեք ուզում վիրավորել, բայց ձեր գրացի մեջ վիրավորական շատ բաներ կան գրվաց եթե դու դա չեք նկատել ուրեմն կարելի է մտացել վոր դա դու առանց հասկանալու ես գրել: Ես քո հետ ոչ մի հարց չեմ պատրաստվում և ցանկություն ել չկա քննարկելու : Ես ապրում եմ Բերձորում և ամեն ինչ իմ աչքով եմ տեսնում: Եվ այս նյութն ոնց որ դու ես շեշտել քո մեկնաբանության մեջ արդյունք է: Հաջողություն
Մուշեղ
Քավ լիցի, Բերձորցի, ես ձեր հանդեպ իմ մանկավարժական հոգեբանությունը չեմ ուզում կիրառել: Ու ձեզ վիրավորելու միտք էլ չեմ ունեցել, այլ ընդամենն արտահայտել եմ կարծիքս , ինչի համար էլ, կարծում եմ, նախատեսված է այս հարթակը: Նյութը կարդացել եմ ամբողջությամբ, Համբարձումի կամակատարը չեմ, վստահեցնում եմ: Ընդամենը հարգում եմ նրա արած գործն Արցախի կայացման հարցում ու չեմ հարգում նախանձի ու այլ դրդապատճառներով այդ գործին խոչնդոտել փորձողին: Իսկ իմ չափերի ու իմաստի մասին դուք չէ, որ պետք է դատեք :) Հ.Գ. Ներեցեք մանկավարժական հոգեբանությանս համար, Բերձորցի, բայց ձեր կարծիքով ինչու՞ են պետությունները մեծ գումարներ ծախսում սպորտի զարգացման ու միջպետական ինտելեկտուալ խաղերի տարածման համար:
Մուշեղ
Բերձորցի, քո մտավոր ունակություններն ինձ ահագին զվարճացրին :D Շնորհակալ եմ Ասածս վիրավորելու միտք չունի, ես Բերձորից չեմ, Երևանից եմ ու այս հոդվածը լրիվ պատահական եմ տեսել: Երեխային էլ պարզ է, թե դուք՝ որ այսպես եք արտահայտվում հոդվածագրի մասին, ով եք :) Իսկ որ այդ «ովը» լինելով դուք անգամ չգիտեք որ կարծիքը «ծ»-ով է գրվում իսկ որոշելն առանց դիմացի «վ»-ի, այս ամենն ընդամենը նպաստում է նրան, որ հարգեմ Համբարձումին ու նրա բռնած գիծը: Ու մի բան էլ, ձեր սխալները բոլորովին կապ չունեն համակարգչի իմացության հետ, դուք ընդամենը շարքային անգրագետ եք :DD
Եվս մեկ Բերձորցի
Բերձորցի, եթե կարծում ես, որ սխալվում են նրանք, ովքեր համաձայն են, որ օրենքը խարազան չէ, ապա ակնհայտորեն դու մի մասնիկն ես տոտոլիտար ռեժիմի` ընդհանպապես և ահաբեկչությանբ մտավորականներին ստորացնել փորձող վարչակարգի` մասնավորապես:
Բերձորցի
- մեկնաբանություններում իմ գրվածում նշվացներն այստղել հաշվի առեք և վերջ տվեք այս ներկաըացմանը:::::
Բերձորցի
Եվս մեկ անգամ ապացուցեցիք, որ Դուք միայն տառասղալներով եք ճիշտն ու սղալն վորոշում: Կան մարդիկ որոնք համակարգչից օգտվել չեն կարողանում, ուրեմն եստ Ձեզ նրանք սղալեն::: երեվումե համաձայն եք իմ կարցիքի հետ: Իսկ այան գրվացին , որ ես հանձնարարություն եմ կարարում սխալվում ես:: Ուղակի ես իմ կարցիքն եմ գրում ի տարբերություն Ձեր ::::: Ինչ վերաբերվում է օրենքին ուրեմն լավ կլինի Դուք ևս մեկ անգամ ուսումնասիրեք::
Եվս մեկ Բերձորցի
Հարգելի 7Բերձորցի, Եթե անձնավորված վերաբերմունքը և բարդույթներից բխող աղճատված գործողությունները Ձեզ համար նույնացվում են օրենքի հետ, ապա Դուք ակնհայտորեն թյուր կարծիք ունեք օրենքի մասին: Օրենքը խարազան չէ, այլ` վահան: /մեջբերում/
Մուշեղ
«Բերձորցի՛», ինչպես հասկացա ձեր գրածից, Բերձորի ղեկավար մարմինների ներկայացուցիչ ես, իսկ այդ ղեկավար մարմիններում մի քիչ ավելի գրագետը չկա՞ր որ ձեզ են հանձնարարել «միջամտել» :D
Եվս մեկ առողջ Բերձորցի
Տարօրնակ է,որ որոշ մարդիկ քննարկում են Համբարձումի անձը, այլ ոչ թե այն հարցերը, որոնց մասին նա ,,համարձակվել է բարձրաձայն խոսել,,:
Բերձորցի
Նախորդ հայտարարության մեջ պահանջում էիր, որ ամեն ինչ օրենքի սահմաններում լինի, իսկ վարչակազմի կատարաց գործողություններն եղել է օրենքի սահմաններում>>>>> այսինքն քո գրացներն իրար հակասում են>> ավելի ճիշտ նման է քմահաճույքի: Սրանից հետևություն որ դու ես միայն քո մասին մտացում, քեզ վոնց ձերք է տալիս այն ես պահանջում: Եվ ամենակարևորն >>> իմացիր քո մասին ինչ կարծիք ունեն քեզ ձանաչողներն նոր մյուսների մասին կարծիք արտահայտրր:
Մուշեղ
Կայանում ա Ազատ Արցախը, այ հենց Համբարձումի շնորհիվ... ՉՀԱՆՁՆՎԵՍ
Կարեն
Կեցցեʹք Համբարձում, միայն ուրախանալ կարելի է, որ Քաշաթաղում իրենց իրավունքների համար պայքարող այսպիսի մարդիկ կան: Միայն այդ ձևով է երկիրը կայանում: Երբ մարդու իրավունքները պաշտպանված չեն, ժողովուրդների իրավունքներից խոսալն անիմաստ է: Ես պատկերացնում եմ, թե Քաշաթաղի պես վայրում ինչ մանր բանսարկություններ ու էժան մեթոդներ կարող են լինել: Կեցցեʹք որ դիմանում եք և շարունակեʹք նույն ոգով ու եռանդով` համակելով մյուսներին:
Aram
Bravo kahanyan.
Ալեքսանդր Քանանյան
Կարի մկթամ զառ ի քէն ելեալ մորոս ասացելովքդ: ՃՃՃ «Ներակայցուածութիւն» բառն ունի յատուկ երանգ եւ իմաստային ընդգրկմամբ որոշակիօրէն տարբերւում է «ներկայութիւն» բառից: «Ներկայութիւն» նշանակում է «presence/присутствие», իսկ «ներկայացուածութիւն»-ը՝ «representation/представленность»: Սա հայերէնի նորարար (neologism) բառն է, որն արդէն իսկ լայն տարածում ունի գրաւոր եւ, մասնաւորապէս, քաղաքագիտական բառապաշարում: Իսկ «որ» եւ «որպէսզի» շաղկապերի կիրառման կապակցութեամբ Ձեր առաջարկած ուղղումն ընդունելի համարելով հանդերձ՝ նշեմ, որ համացանցային գրառումներում նման՝ խօսակցական լեզուի ազդեցութեամբ ի յայտ եկող շեղումներն առաւել քան սովորական են: Ուստի, «Ալիշանի» անուան հետեւում էժանաբար թաքնուող «գրագետիկ», յատկապէս, եթէ մականունդ ճանճ էր, խելօք տեղդ նստիր: Սա՞ է Ձեր ողջ զօրքը: ՃՃՃ Հասկացէք, որ ինչքան շատ նման անվայել քայլերի դիմէք, այնքան վատթար են լինելու հետեւանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter