HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ ՊՆ-ն նշում է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, նաև մեջբերում է նյութի տակ արված ադրբեջանցի օգտատիրոջ մեկնաբանությունը. 

«Ի՞նչքան է այս սուտը հոգնեցրել: Տեսանյութում երևում է պայթեցված թաքստոց: Ես հարց ունեմ. ո՞րտեղից են վերցրել երեք զինվորի մասին թիվը: Մեր պաշտպանության նախարարությունը չի հասկանում, որ անհիմն հայտարարություններով խաթարում է ժողովրդի հավատը… Պետք է խոսել ՓԱՍՏԵՐՈՎ, ոչ թե ենթադրություններով (Bozqurd Sonuna Qədər Türk как вся эта ложь надоела??? Из видео видно-подорвано укрытие.у меня вопрос:откуда взята цифра 3 солдата?Наше МО не понимает,что безосновательными заявлениями подрывает веру народа… нужно говорить Ф А К Т А М И,а не домыслами!)»:

Դեկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /130 արկ/, 82 /13 արկ/ միլիմետրանոց ականանետերից,  ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում իրենց կամքն են թելադրում հակառակորդին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter