HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր խաչի կոմիտեն հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակը

ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը հայտնում է, որ արցախյան հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորած անձանց համալրված ցուցակը: Կազմակերպության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հրադադարի պայմանագրից ավելի քան 20 տարի անց ընտանիքները դեռ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց անհայտ կորած հարազատների հետ: Ի աջակցություն պատասխաններ գտնելու ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակ։ Այս ցուցակը պարունակում է 4496 անհայտ կորած անձանց անուններ, որոնք գրանցվել են Երևանուն և Բաքվում գործող ԿԽՄԿ պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում՝ առաքելության կողմից։

Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել է 2004 թ.-ին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների և անհայտ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելով և հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց գործերը։

Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի` հակամարտող կողմերը պետք է անեն ամեն հնարավորը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։ ԿԽՄԿ-ն հավատացած է, որ ցուցակի նորացված տարբերակը կօգնի իշխանություններին համախմբել տեղեկատվությունը և ակտիվացնել իրենց ջանքերը այս նպատակի շուրջ։ Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն և կատարելով չեզոք միջնորդի իր դերը՝ ԿԽՄԿ-ն շարունակելու է հակամարտության կողմերին տրամադրել իր փորձագիտական աջակցությունը։

ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր, և հակամարտության հետևանքով անհայտ կորածների ճակատագրերը հստակեցնելու հարցը կազմակերպության առաջնահերթություններից մեկն է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter