HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. «Դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի  օրը Երևան քաղաքի Արաբկիրի վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 ընտրական տեղամասում որպես դիտորդ գրանցված Ռոմիկ Դ.-ն  հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ի սահմաններում, նշված տեղամասում կատարվող իրադարձություններն իր կողմից տեսանկարահանելու ժամանակ ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ և խլել իր տեսանկարահանող սարքը: Հետագայում իրեն վերադարձվել է տեսանկարահանող սարքը, սակայն առանց հիշողության քարտի: Վերջիններս իրենց գործողություններով խոչընդոտել են իր կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:  

Դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter