HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է ևս 2 քրեական գործ՝ հարուցված այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 2 քրեական գործ՝ հարուցված  ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն: 

Քրեական գործերի հարուցման առիթ են հանդիսացել «galatv.am» տեղեկատվական հարթակում տեղադրված «Բացակա անձինք շարունակում են ակտիվորեն մասնակցել քվեարկությանը» և «civilnet.am» տեղեկատվական հարթակում հրապարակված «Գյումրի. Բացակա հարազատներդ արդեն «քվեարկել են» վերտառությամբ նյութերը։

ԶԼՄ-ների ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանության բաժնում  քրեական գործեր են հարուցվել թիվ 34/01 և թիվ 34/19 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Քրեական գործերը դեկտեմբերի 18-ին մուտք են եղել Շիրակի մարզային քննչական վարչություն և քննիչների կողմից ընդունվել վարույթ։

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական ստորաբաժանումների վարույթում դեկտեմբերի 18-ի դրությամբ քննվում է 26 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվերակելու դեպքերի վերաբերյալ։  ՀՀ քննչական կոմիտեում հարուցված ևս 8 քրեական գործ (5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով) ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter