HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն անակնկալ այցով մեկնել է Արցախ

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Այս մասին գրում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում՝ հավելելով, որ կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ա.Հովհաննիսյանը հայտնում է նաև, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ:

«ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր»,- գրում է խոսնակը:

լուսանկարը՝ mil.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter