HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել հանրաքվեին մասնակցող դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ Գոհար Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասում հայտնաբերված կրկնակի քվեարկության հնարավոր դեպքի նկարահանման ժամանակ նույն հանձնաժողովի նախագահը խլել է իր բջջային հեռախոսը՝ այդ կերպ խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը: 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter