HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ /58 արկ/, 82 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter