HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ

Արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, երկուսն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի։ 

Հունվարի 15-իտվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմելէ 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք: 

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունն ապահովված է«Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրիֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ:

Նշենք, որ ձեռքբերված «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրիֆոսֆատ) 75 մգ դեղի հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրիֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հունվարի 12-ից հանրապետության մարզային և քաղաքային բոլոր բժշկական հաստատություններին բաշխվել է որպես մարդասիրական օգնություն ստացված 12 անուն հակավիրուսային, հակամանրէային դեղեր և վիտամիններ, ինչպես նաև բժշկական նշանակության ապրանքներ, որոնք ևս կտրամադրվեն բնակչությանը` ըստ ցուցումների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter