HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքով

ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 2/18 տեղամասի հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է իր լիազորությունների իրականացմանը:

Վ. Կարապետյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրաքվեի գործընթացների խախտումների փաստերով 2016 թվականի հունվարի 19-ի դրությամբ քննվում են թվով 28 քրեական գործեր, որոնցից մեկը, ինչպես արդեն նշել են, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ թվով 27 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:  

Բացի այդ, նույն օրվա դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույնաբնույթ 7 այլ դեպքերով շարունակվում է նյութերի նախապատրաստումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter